Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Էդուարդ Շարմազանով. Սերժ Սարգսյանը ՀՀԿ թիմի միակ առաջնորդն է

Էդուարդ Շարմազանով. Սերժ Սարգսյանը ՀՀԿ թիմի միակ առաջնորդն է
27.10.2017 | 14:56

Սերժ Սարգսյանը ՀՀԿ թիմի միակ առաջնորդն է ու շարունակելու է մնալ, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նախագահի լիազորությունն ավարտվում է 2018-ի ապրիլին: Մինչև 2022-ը ՀՀԿ-ն ստացել է մանդատ ղեկավարելու իշխանությունը մեր դաշնակցական գործընկերների հետ: Պարոն նախագահը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է, նա մեր թիմի միակ առաջնորդն է և շարունակելու է մնալ մեր առաջնորդը, ի՞նչ կարգավիճակով, ո՞նց, 2018-ի ապրիլին կքննարկենք և կներկայացնենք: Այն, որ Սերժ Սարգսյան պետական և ազգային գործչի ծառայությունները հայրենիքի համար անհրաժեշտ են, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը շատ մոտ է իրականությանը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 6507

Մեկնաբանություններ